Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Ադրբեջանի ԿԲ-ը փորձում է ամրապնդել արժեզրկվող մանաթը

Ադրբեջանի ԿԲ-ը փորձում է ամրապնդել արժեզրկվող մանաթը
16.09.2016 | 11:09

Մանաթի նկատմամբ վստահությունը ամրապնդելու նպատակով Ադրբեջանի Կենտրոնական բանկը այս տարի արդեն 4-րդ անգամ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Մանաթի արժեզրկումը շարունակվում է նավթի միջազգային գների անկման ֆոնին:

Դիտվել է՝ 1451

Մեկնաբանություններ